Պատրաստում ենք հավի թոքով աղցան

am en ru
patrastoum-enq-havi-toqov-axcan

Բաղադրիչներ

հավի թոք - 400 գր

սոխ - 1 գլուխ

լոլիկ - 1-2 հատ

տաքդեղ կարմիր - 1 հատ (բուլղարական)

ձիթապտուղ սև - 200 գր

գազար - 150 գր

մայոնեզ - ըստ ճաշակի

կանաչի - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Սոխը կիսաշրջանաձև կտրատում ենք և թեթևակի տապակում: Ավելացնում ենք թոքն ու շոգեխաշելով եփում: Հովանալուց հետո թոքը կտրատում ենք: Տաքդեղն ու լոլիկը խորանարդաձև կտրատում ենք, ինչից հետո կիսում ենք ձիթապտուղները:

Գազարը պատրաստում ենք կորեական ձևով և ավելացնում մյուս բաղադրիչներին: Ավելացնում մայոնեզն ու զարդարում կանաչիով: Բարի ախորժակ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ