Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Պատրաստում ենք հավի խորոված՝ ջեռոցում

am
patrastoum-enq-havi-xorovac-jerocoum

Բաղադրիչներ

հավի կրծքամիս - 2 կտոր

կեֆիր - 1 բաժակ

սոխ - 2 գլուխ

լոլիկ - 4 հատ

աղ - ըստ ճաշակի

պղպեղ սև - ըստ ճաշակի

մսի համեմունքներ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը բաժանում ենք միջին չափի կտորների, ավելացնում ենք կեֆիրը, օղակաձև կտրատած սոխը, լոլիկներն անցկացնում ենք քերիչով, կեղևները դեն ենք նետում։ Համեմում ենք աղով, պղպեղով ու այլ համեմունքներով։ Մսակտորները սոխի ու լոլիկի կտորների հետ գեղեցիկ դասավորում ենք փայտիկների վրա, ապա դնում ենք պերգամենտով պատված ձևամանի մեջ։

Եփում ենք 30-40 րոպե 190-200 աստիճան տաքացրած ջեռոցում։ Մատուցում ենք բանջարեղենի հետ։ 

Բարի ախորժակ։




 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ