Պատրաստում ենք հավով և սնկով բլիթներ

am en ru
patrastoum-enq-havov-e-snkov-blitner

Բաղադրիչներ

Խմորի համար՝

ալյուր ցորենի - 500 գր

կարագ - 250 գր

աղ - 1/2 թ/գ

ջուր - 3-4 ճ/գ

Լցոնի համար՝

սոխ - 1 հատ

սունկ շամպինիոն - 200 գր

հավի ֆարշ - 400 գր

մաղադանոս - 5-6 ճյուղիկ

սխտոր - 3-4 ատամիկ

չորահաց - 1 ճ/գ

կիսակարծր պանիր՝ գաուդիի տիպի - 50 գր

աղ - ըստ ճաշակի

պղպեղ սև - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Պատրաստում ենք խմորը: Դրա համար բլենդերի բաժակի մեջ լցնում ենք ալյուր, աղ, շաքար և խորանարդաձև կտրտած սառը կարագ: Հարում ենք ` մինչև ստացվի յուղոտ փշրանք:  Ջուրը լցնում ենք ու հնարավորինս արագ խառնում խմորը: Շատ երկար խառնել պետք չէ, այլապես կարագը կհալվի ու խմորը չոր կստացվի: Խմորը կիսում ենք, յուրաքանչյուր մասից ձևավորում ենք սկավառակ, փաթաթում թաղանթով և դնում սառնարանում` 30-40 րոպե:

Պատրաստում ենք լցոնը: Միջին չափի սոխը մանր կտրատում ենք: Սունկը կտրատում ենք մանր շերտերով: Միջին թեժության կրակի վրա դրված տապակի մեջ տաքացնում ենք 2 ճ/գ բուսական յուղ: Լցնում ենք սոխն ու խառնելով տապակում 2 րոպե: Ավելացնում ենք սունկն ու խառնելով տապակում ևս 3-4 րոպե: Լցնում ենք խոր ամանի մեջ: Տապակի մեջ ևս 1 ճ/գ ձեթ ենք ավելացնում ու լցնում ֆարշը: Տապակում ենք` խառնելով` մինչև բոլոր կտորները կորցնեն վարդագույն երանգն ու անփայլ դառնան: Ավելացնում ենք խոր ամանի սոխին ու սնկին: Ավելացնում ենք պանրի համով չորահացերը, քերած սխտորը, խոշոր կտորներով քերած պանիրը, տմինից պոկած տերևներ և մանր կտրտած մաղադանոս: Խառնում ենք:

Խմորը հանում ենք սառնարանից, 3 մմ հաստությամբ շերտ ենք բացում և շրջաններ կտրտում (մոտ 11-12 սմ տրամագծով): Յուրաքանչյուր շրջանակի վրա լցոն ենք դնում: Ամրացնում ենք ծայրերը և պատառաքաղով սեղմում կարերին: Բլիթները դնում ենք տապակի վրա ու հարած ձու քսում: Դնում ենք նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում ու թխում մինչև վարդագույն կեղևի ի հայտ գալը` շուրջ 20 րոպե: Մատուցում ենք տաք վիճակում` ջրիկ սոուսով և առանց:

Լրահոս

Նմանատիպ նորություններ