Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Պատրաստում ենք հավով ֆրիկասե

am en ru
patrastoum-enq-havov-frikase

Բաղադրիչներ

հավի փափկամիս - 300 գր

կանաչ ոլոռ - 100 գրամ

սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 200 գր

կարագ - 1 ճ/գ

ալյուր - 1 ճ/գ

մշկընկույզ (мускатный орех) - 1/2 թ/գ

աղ և պղպեղ

Պատրաստման եղանակ

Հավի փափկամիսը կտրատում ենք։ Կարագը լցնում ենք տապակի մեջ ու տաքացնում ենք։ Հավի մսի կտորներին ավելացնում ենք ալյուրն ու լցնում ենք տապակի մեջ։ 2-3 րոպե տապակում ենք ուժեղ կրակի վրա՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։ Համեմում ենք աղով, պղպեղով, ավելացնում ենք մշկընկույզն ու լցնում ենք սերուցքը։ Խառնում ենք ու հասցնում եռման աստիճանի։ Ավելացնում ենք կանաչ ոլոռը: Այնուհետև կրակը մեղմացնում ենք ու 15-20 րոպե շոգեխաշում բաց կափարիչով տապակի մեջ։

Համեղ ֆրիկասեն պատրաստ է։ Մատուցում ենք բրնձի կամ կտրատած բանջարեղենի հետ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ