Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Պատրաստում ենք հայկական կլոր գաթա

am
patrastoum-enq-haykakan-klor-gata

Հայկական ընտանիքներում կլոր գաթան ամենասիրված թխվածքաբլիթներից է: Հայ կանայք փորձում են գաթային հաղորդել այն սերն ու ջերմությունը, որ տածում են ընտանիքի նկատմամբ, որպեսզի ողջ տարի իրենց տանը թևածի խաղաղությունն ու հաջողությունը:

Բաղադրիչները՝

ալյուր 2 թեյի բաժակ

կարագ 175 գրամ

ձու 2 հատ

մածուն 0.5 թեյի բաժակ

սոդա 0.5 թեյի գդալ

աղ 1 պտղունց

շաքարավազ 0.5 թեյի բաժակ

վանիլ

Պատրաստման եղանակը`

Ալյուրը մաղել թասի մեջ կամ սեղանին, աղ և սոդա ավելացնել, 100 գ հալեցրած կարագ լցնել, խառնելով ավելացնել 1 ձվի և մածնի խառնուրդը, խմոր պատրաստել, ապա 5 րոպե կա՛մ գրտնակով ծեծել, կա՛մ սեղանին խփել, խմորը ծածկել, թողնել, որ 20 րոպե հանգստանա:

Խորիզը պատրաստելու համար խառնել թեթևակի բոված ալյուրը, շաքարավազը, փափուկ կարագն ու վանիլինը, հավասար փշուր ստանալ:

Յուղաթղթի կտորի վրա խմորը ձեռքերով տափակացնել, խորիզ դնել, խմորի եզրերը հավաքել, ամրացնել, ավելորդ խմորը կտրել, գաթան տափակեցնել այնքան, որ 1.5 սմ բարձրություն ունենա, երեսին պատառաքաղով նախշեր գծել, հարած ձու քսել, ծածկել:

Գաթան յուղաթղթով տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, եփել 200 աստիճան ջերմությամբ ջեռոցում, մինչև երեսը կարմրի:

Լրահոս

Նմանատիպ նորություններ