Պատրաստում ենք հնկաձավարով և սնկով ուտեստ

am es
patrastoum-enq-hnkacavarov-e-snkov-outest

Բաղադրիչներ

սունկ շամպինիոն - 500 գր

սոխ - 2 գլուխ

գազար - 1 հատ

ձիթայուղ - 1 ճ/գդ

հնդկաձավար (гречка) - 250 գր

լոռամրգի(клюква)

աղ և պղպեղ սև

Պատրաստման եղանակը

 

Հնդկաձավարը լցնում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք եռացրած ջուր և դնում կրակի վրա։ Թույլ կրակի վրա 20 րոպե եփում ենք (փաթեթով հնդկաձավարների դեպքում. լցնում ենք եռման ջրի մեջ և նույն եղանակով եփում)։
Սոխն ու գազարը մաքրում ենք։ Գազարը անցկացնում ենք քերիչով, իսկ սոխը ձողաձև կտրատում ենք։

Սոխը 1 րոպե ձիթայուղի մեջ տապակում ենք, ավելացնում ենք գազարը և ևս 2-3 րոպե տապակում։
Սունկը մաքրում ենք, լվանում և կտրատում։ Սունկն ավելացնում ենք բանջարեղենին և միջին ուժեղության կրակի վրա մոտ 5 րոպե տապակում` ժամանակ առ ժամանակ խառնելով։

Պատրաստի հնդկաձավարը լցնում ենք ափսեի մեջ, ավելացնում ենք սնկով ու բանջարեղենով զանգվածը, աղ ու պղպեղ անում և լոռամրգիով ձևավորում ենք։
Բարի ախորժակ։

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ