Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Պատրաստում ենք Իմամ բայալդի

am
patrastoum-enq-imam-bayaldi

Բաղադրիչներ

4 միջին չափի սմբուկ

4 միջին չափի սոխ

4 պճեղ սխտոր

6 միջին չափի հասած լոլիկ առանց կեղևի

100մլ ձիթայուղ

5-6 գդալ մանր կտրտած մաղադանոս

3 թ.գ. շաքարավազ

5 թ.գ. թարմ կիտրոնի հյութ

Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Տաք ջրով մեծ կաթսայի մեջ եփել սմբուկը 7-8 րոպե, այնուհետև ջուրը դատարկել և սառեցնել: Սոխը թեթևակի տապակել, ավելացնել մանր կտրտած սխտորը և կեղևահան արված ու քառակուսաձև կտրտած լոլիկը: Շոգեխաշել 10 րոպե, վերջում ավելացնել մաղադանոսը:

Սմբուկը կիսել մեջտեղից և հանել մեջից միջուկի մի մասը: Միջուկը կտրտել, խառնել բանջարեղենի հետ, համեմել կիտրոնի հյութով և համեմունքներով ըստ ճաշակի: Սմբուկի կեսերի մեջ դնել բանջարեղենային ֆարշը, լցնել մնացած ձիթայուղը և դնել ջեռոցի մեջ: 45 րոպե 180C° ջերմաստիճանի տակ: Մատուցել տաք վիճակում, ցանկալի է յոգուրտի հետ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ