Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Պատրաստում ենք իմերեթական խաչապուրի

am en ru
patrastoum-enq-imeretakan-xacapouri

Բաղադրությունը

2 բաժակ տաք ջուր

2 ճաշի գդալ շաքարավազ

1ճաշի գդալ խմորիչ

1 թեյի գդալ աղ

50 գրամ կարագ

0.5 բաժակ ձեթ

1 կգ  ալյուր

1  կգ  պանիր

2 հատ ձու

Պատրաստման եղանակը

Լցնել ջուրը, շաքարավազը և խմորիչը:  Այն խառնել և թողնել 15-20 րոպե, ապա ավելացնել աղ:

Կարագն ու ձեթը խառնել և լցնել ջրով բաղադրության վրա:  Ավելացնել ալյուր և  թողնել մեկ ժամ խմորը հանգստանա: Պանիրը ճզմել, վրան ավելացնել ձվի սպիտակուց և այն խառնել:

Խմորը բաժանել 2 մասի և այն բարակ բացել: Խմորի վրա լցնել  պանիրը և ապա մյուս շերտով ծածկել խմորը: Ձվի դեղնուց  քսել վրա:  Այն դնել 200 С ջեռոցի մեջ 20 րոպե:

Լրահոս

Նմանատիպ նորություններ