Պատրաստում ենք իտալական րիզոտտո

am en ru
patrastoum-enq-italakan-rizotto

Բաղադրիչները

բրինձ 200 գրամ

մսի արգանակ 500 մլ

շամպինիոն 100 գրամ

լոլիկ 2 հատ  

գազար 1 հատ

պղպեղ 1 հատ

սոխ 1 գլուխ

ձեթ 3 թեյի գդալ

քրքում 1 թեյի գդալ

աղ և սև պղպեղ

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Պղպեղն ու գազարը փոքր խորանարդիկներով կտրատել, սոխը մանրացնել և բուսայուղով տապակել թուջե խորը թավայի մեջ մոտ 5 րոպե: Բրինձը լվանալ սառը ջրով, չորացնել, լցնել թավայի մեջ, ավելացնել տաք արգանակը: Եփել 15 րոպե մարմանդ կրակով, խառնել: Բրինձը վերցնել կրակից, քրքումով համեմել, աղ, սև պղպեղ ավելացնել: Պատրաստել սոուսը: Շամպինիոնները մանրացնել և 5–7 րոպե տապակել: Ավելացնել մանրացրած լոլիկները, աղ, պղպեղ, 5 րոպե շոգեխաշել: Մատուցել անմիջապես` սոուսի հետ: Զարդարել մաղադանոսով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ