Պատրաստում ենք կարմիր ոսպով ապուր

am ru
patrastoum-enq-karmir-ospov-apour

Բաղադրիչներ

հավի կամ բանջարեղենային արգանակ - 1.5 լ.

կարմիր ոսպ - 120գր.

կարտոֆիլ - 2 հատ

սոխ - 1 հատ

սխտոր - 2 պճեղ

բուլղարական պղպեղ - 2 հատ

գազար - 1 կամ 2 հատ

նեխուր - 1 ցողուն

աղ , պղպեղ՝ ըստ ցանկության

բուսայուղ

թարմ կանաչի ՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը կտրատել մանր խորանարդիկների , գազարը նույնպես , նեխուրը ոչ մեծ կտորների կտրատել , իսկ սոխը և բուլղարական պղպեղը՝ մանր Թավայի մեջ բուսայուղ լցնել և սոխը տապակել մինչև թափանցիկ դառնալը Սոխին ավելացնել գազարը և նեխուրը և տապակել 3-4 րոպե Ավելացնել բուլղարական պղպեղը և նույնքան ժամանակ շարունակել տապակել Կաթսայի մեջ լցնել արգանակը ավելացնել լվացած ոսպն ու կարտոֆիլը , եփել մինչև ոսպի պատրաստ լինելը ՝ մոտ 20 րոպե Այնուհետ ավելացնել տապակած բանջարեղենը և շարունակել եփել մինչը եռալը:Աղել, պղպեղել Երբ կարտոֆիլն ու ոսպը խպատրաստ լինեն կրակը անջատել , ավելացնել ճզմած սխտորը, կափարիչը ծածկել և թողնել ապուրը մնա մոտ 15 րոպե Մատուցելուց առաջ ավելացնել թարմ կանաչին

Լրահոս

Նմանատիպ նորություններ