Պատրաստում ենք կարտոֆիլով և մսով ջեռեփուկ

am es ru
patrastoum-enq-kartofilov-e-msov-jerepouk

Բաղադրիչները

1,3 կգ կարտոֆիլ
500 գր հորթի միս (աղացած)
2 գլ սոխ
1 ճշ գդ բուսայուղ
4 ճշ գդ թթվասեր
1 դափնու տերև
150 գր քերած պանիր
սև պղպեղ
աղ
կարագ

Պատրաստման եղանակը 

Կարտոֆիլը խաշել աղով և դափնու տերևով համեմված ջրում: Բուսայուղով տապակել սոխը, ավելացնել միսը, աղ և պղպեղ անել և տապակել մինչև կեփվի: Դափնու տերևը կարտոֆիլի վրայից հանել և կարտոֆիլը տրորել: Ջեռոցի թավան պատել կարագով, լցնել կարտոֆիլի կեսը, վրան լցնել մսի զանգվածը և մնացած կարտոֆիլով ծածկել: Վրան թթվասեր քսել, ավելացնել քերած պանիրը և 35-40 րոպեով եփել 180 աստիճան տաքացված ջեռոցում: Պետք է վերջում ստացվի արտաքինից չոր, իսկ մեջտեղում` փափուկ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ