Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Պատրաստում ենք կարտոֆիլով ջեռեփուկ

am
patrastoum-enq-kartofilov-jerepouk

Բաղադրիչներ

կարտոֆիլ - 1 կգ.

նրբերշիկ - 6-7 հատ

պանիր - 150 գր.

պոմիդոր - 2 հատ

մայոնեզ - 5 ճ.գ.

սխտոր - 1 պճեղ

աղ ` ըստ ճաշակի

խմելի-սունելի` ըստ ճաշակի

պղպեղ` ըստ ճաշակի

կանաչ սոխ` ըստ ճաշակի

բուսայուղ ՝ քսելու համար

կանաչի՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Մաքրում ենք կարտոֆիլը , միջին կտորների կտրատում և լցնում ենք խորը թասի մեջ Նրբերշիկները շրջանաձև կտրատում ենք, ավելացնում կարտոֆիլին Պոմիդորները նույնպես կտրատում ենք միջին չափի և ավելացնում կարտոֆիլին ու նրբերշիկներին Մանր կտրատած սխտորը , համեմունքները, աղը և մայոնեզը նույնպես ավելացնում ենք կտրատած բաղադրիչներին և լավ խառնում Ջեռոցի տապակը յուղապատում ենք և լցնում կարտոֆիլն ու նրբերշիկները Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան և եփել մոտ 20 րոպե Պանիրն անցկացնել քերիչով :Կանաչ սոխը մանր կտրատել Հանում ենք տապակը ջեռոցից , ավելացնում ենք քերած պանիրն ու կանաչ սոխը :Զարդարում ենք կանաչիով և կրկին դնում ջեռոցը ևս տասը րոպե

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ