Պատրաստում ենք կաթնաշոռով և չամիչով թխվածք

am ru
patrastoum-enq-katnasorov-e-camicov-txvacq

Բաղադրիչներ

կաթնաշոռ 9% յուղայնությամբ - 750գ

ձու - 3 հատ

շաքարավազ - 150գ

կարագ - 150գ+10գ

կաթ - 100գ

չամիչ - 2/3 բաժակ

մի պտղունց աղ

թթվասեր մատուցման համար

մանրաձավար - 150գ+2ճ/գ

Պատրաստման եղանակը

Չամիչը լվանալ, պահել տաք ջրում 10 րոպե, չորացնել։ Կաթնաշոռը հարել հարիչով, ավելացնել ձուն, շաքարավազը, աղը, կաթը և լավ խառնել։ Կաթնաշոռային զանգվածին ավելացնել 150գ փափկեցրած կարագը, 150գ մանրաձավարը։ Վերջում ավելացնել չամիչը, զգուշորեն խառնել։ Թխման տարան պատել կարագով, ցանել 2 ճ/գ մանրաձավարը։ Զանգվածը տարածել թավայում, թողնել 30րոպե։ Թխել 190 աստիճանում 45 րոպե, մինչև ոսկեգույն կեղևի առաջանալը։ Մատուցել թթվասերով։

Լրահոս

Նմանատիպ նորություններ