Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Պատրաստում ենք կաթնաշոռով փքաբլիթներ

am
patrastoum-enq-katnasorov-pqablitner

Բաղադրիչներ

կաթնաշոռ - 400 գր

ձու - 1 հատ

թթվասեր - 2 ճ/գդ

շաքարավազ - 2 ճ/գդ

աղ - 1/8 թ/գդ

փխրեցուցիչ - 1/2 թ/գդ

սոդա - 1/4 թ/գդ

ալյուր - 175 գր

բուսայուղ - տապակելու համար

Պատրաստման եղանակ

Կաթնաշոռը, ձուն, թթվասերն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ: Գդալով խառնում ենք (հարիչ պետք չէ): Ավելացնում ենք աղի, սոդայի ու փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և խմոր հունցում: Խմորը բաժանում ենք 18-20 մասի և թաց ձեռքերով գնդիկներ ձևավորում:  Թաթախում ենք ալյուրի մեջ:

 Գնդիկը վերցնում ենք, բութ մատով ու ցուցամատով կենտրոնում անցք բացում: Զգուշորեն ձգում ենք ու փքաբլիթ ձևավորում: Փքաբլիթները տապակում ենք բուսայուղով (բուսայուղն այնքան պետք է լինի, որ փքաբլիթները մեջը լողան): Որպես ջերմաստիճանի կողմնորոշիչ պետք է ընդունել 150-160 աստիճանը: Թխված փքաբլիքները դնում ենք թղթյա անձեռոցիկի վրա, որպեսզ ավելորդ բուսայուղը քամվի: Վերջում վրան շաքարի փոշի ենք ցանում ու մատուցում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ