Պատրաստում ենք կիևյան կոտլետներ

am en ru
patrastoum-enq-kieyan-kotletner

Բաղադրիչներ

Հավի փափկամիս - 1 կգ

սերուցքային կարագ - 100-150 գր.

ձու - 2 հատ

ալյուր ` ըստ հայեցողության

նախորդ օրվա հաց կամ պաքսիմատ

ձեթ՝ տապակելու համար

աղ, պղպեղ

սամիթ կամ մաղադանոս (ըստ ճաշակի)

Պատրաստման եղանակը

Վերցնում ենք փափկամիսը եւ մի փոքր կտրվածք անում, թեթեւակիորեն ծեծում: Ավելացնում ենք աղ եւ պղպեղ: Վերցնում ենք սերուցքային կարագը, սեղմում ենք, թաթախում աղի, պղպեղի, կտրատած կանաչու մեջ եւ դնում փափկամսի վրա: Խնամքով եւ ամուր փաթաթում ենք ու թաթախում ալյուրի մեջ: Ձուն հարում ենք, հացը՝ քերում: Թավան 1.5 սմ ձեթ ենք լցնում: Այնուհետեւ կոտլետները թաթախում ենք ձվի եւ հացի մեջ: Տապակում ենք 20 րոպե:

Լրահոս

Նմանատիպ նորություններ