Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Պատրաստում ենք կրեմ բրյուլե

am ru
patrastoum-enq-krem-bryoule

Բաղադրիչներ

սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 500մլ

կաթ - 500մլ

շաքարավազ - 150գր

ձու - 6 հատ(դեղնուց)

վանիլին - 6գր

հատապտուղներ 

Պատրաստման եղանակ

Կաթսայի մեջ խառնում ենք կաթը, սերուցքն ու վանիլինը, դնում միջին կրակի վրա և հասցնում եռման աստիճանի: Առանձին տապակի մեջ լցնում ենք շաքարավազը, դնում թույլ կրակի վրա ու հալեցնում(մինչև ստացվի կարամելային զանգված):
Ապա կարամելային զանգվածը լցնում ենք եռացող կաթային զանգվածի վրա, խառնում մինչև ստացվի միատարր զանգված և հանում կրակի վրայից: Ստացված զանգվածը անցկացնում ենք մաղի միջով:

Առանձին ամանի մեջ հարում ենք ձվի դեղնուցները, ապա շարունակելով հարել ավելացնում ենք եփած զանգվածը և խառնում: Ստացված զանգվածը կրկին անցկացնում ենք մաղի միջով և լցնում ձևամանների մեջ: Դնում ենք ձևամանները ջրով լցված տապակի մեջ ու դնում ջեռոցը 40 րոպեով 100 աստիճանում:

Պատրաստի դեսերտը հանում ենք ջեռոցից, վրան շաղ ենք տալիս շաքարավազը և վառում ենք երեսը խոհանոցային կրակայրիչով մինչև շաքարային շերտի առաջանալը: Թողնում ենք, որ դեսերտը հանգստանա 10 րոպե, ձևավորում հատապտուղներով և մատուցում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ