Պատրաստում ենք կրեպ «Սյուզետ»

am
patrastoum-enq-krep-syouzet

Բաղադրիչները

ալյուր - 125 գրամ

ձու - 1 հատ

կաթ - 250 մլ

շաքարավազ - 2 թեյի գդալ

կարագ - 70 գրամ

աղ - 1 պտղունց

նարինջ - 2 հատ

շագանակագույն շաքարավազ - 3 ճաշի գդալ

կոնյակ - 50 մլ

Ինչպես պատրաստել

50 գ կարագը հալեցնել: Ձուն աղի և շաքարափոշու հետ լավ հարել, ավելացնել մաղած ալյուրը, կաթը, հալեցրած կարագը, հարել՝ մինչև համասեռ դառնա: Մնացած կարագը քսել տապակին, 4-6 կաթնախմորուկ թխել, չորս տակ ծալել, դնել ափսեի մեջ: Մեկ նարինջը կլպել, կլեպը բարակ շերտատել, նարինջների հյութը քամել: Չոր տապակի մեջ լցնել շագանակագույն շաքարավազը, տապակել 5 վայրկյան, ապա լցնել 3 ճաշի գդալ ջուր, 25 գ կարագ դնել, խառնելով եփել՝ մինչև շաքարավազը հալվի: Ավելացնել նարնջի կեղևը, 1 րոպեից ավելացնել նարնջի հյութը, եփել 4 րոպե, ապա կաթնախմորուկները դնել սոուսի մեջ, լցնել կոնյակը, եփել 1 րոպե և մատուցել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ