Պատրաստում ենք լցոնած սմբուկ

am en ru
patrastoum-enq-lconac-smbouk

Բաղադրություն

Միս- 500 գ

Սմբուկ - 4 հատ

Լոլիկ - 3 հատ

Սոխ - 1-2 փոքր սոխ

Մանր կրատած մաղադանոս - 100 գ

Աղ - ըստ ճաշակի

Աղացած սև պղպեղ - 1/4 թեյի գդալ  

Բուսական յուղ 2-3 ճաշի գդալ

Պանիր - 8 շերտ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակ

Սմբուկ երկարությամբ կտրատել: Միջուկը մաքրել: Վրան աղ ցանել և թողնել այն 10-20 րոպե հանգստանա: Հետո թույլ կրակի վրա տապակել բուսական յուղով:

Միջուկի համար պետք է մանր կտրատել սոխը և տապակել յուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույն դառնա: Միս աղալ (կարող եք նաև մանր կտրատել), ավելացնել տապակած սոխ, կտրատած մաղադանոսը, սմբուկի միջուկներն, աղ, պղպեղ և խառնել այս ամենը:

Սմբուկները լցոնել պատրաստված միջուկով, վրան ավելացնել լոլիկի շերտեր, և մի քիչ ջուր և եփել ջեռոցում՝ մոտավորապես 30-40 րոպե: Եփելուց հետո  յուրաքանչյուր սմբուկի վրա  կարող եք դնել մի կտոր պանիր:

Պատրաստված սմբուկները դնել ափսեի մեջ և զադարել կանաչիով: 

Լրահոս

Նմանատիպ նորություններ