Պատրաստում ենք մակարոնով «տորթ»

am ru
patrastoum-enq-makaronov-tort

Բաղադրիչներ

ձիթայուղ - 1ճ/գդ

միս տավարի (աղացած) - 350գր

սխտոր - 3 պճեղ

սոխ - 1 գլուխ

լոլիկ - 800գր

մակարոն - 450գր

պանիր պարմեզան - 2ճ/գդ

աղ, սև և կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակ

Ձիթայուղով պատված թավայի մեջ տապակել կտրատած սոխը, ապա ավելացնել աղացած միսը և խառնել: Եփել միջին կրակի վրա, համեմել աղով և պղպեղներով, ավելացնել ճզմած սխտորը, մանրացված լոլիկը և եփել ևս 20րոպե:

Մակարոնը խաշել ջրում՝ թողնելով փոքր-ինչ հում: Քանդվող ձևամանի մեջ լցնել պատրաստված սոուսի կեսը, այնուհետև ուղղահայաց դիրքով շարել մակարոնները: Մակարոնների վրա լցնել սոուսի մնացած մասը, ապա քերած պարմեզանը: Եփել ջեռոցում 30 րոպե մինչև պանիրը հալչի և չոր շերտ առաջացնի: Բարի ախորժակ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ