Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Պատրաստում ենք Մեգրելական խաչապուրի

am en es ru
patrastoum-enq-megrelakan-xacapouri

Բաղադրիչներ

Խմորի համար՝

ջուր - 150 մլ (տաք)

շաքարավազ - 2 թ/գդ

խմորիչ - 2 թ/գդ

կաթ - 100 մլ

կարագ - 30 գր

ձու - 1 հատ

աղ - 1 թ/գդ

ալյուր - 500 գր

պանիր սուլուգունի - 600 գր

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք թթխմորը։ Ջուրը թեթևակի տաքացնում ենք, ավելացնում ենք 2 թ/գդ շաքարավազը և լավ խառնում ենք։ Ավելացնում ենք չոր խմորիչը, սննդային թաղանթով ծածկում ենք և 30 րոպե թողնում ենք աշխատանքային սեղանի վրա։
Կաթը նույնպես թեթևակի տաքացնում ենք, կարագը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք և թողնում ենք սառչի։ Մեծ ամանի մեջ ենք լցնում մաղած ալյուրն ու աղը: , Ավելացնում ենք ձուն, կաթը և հալեցված կարագը։

Լցնում ենք խմորիչը և 5-10 րոպե խմոր ենք հունցում` մինչև այն առաձգական դառնա։ Պատրաստի խմորը բուսայուղով պատում ենք, դնում ենք խոր ամանի մեջ և ծածկում ենք։ Թողնում ենք խմորը 2 ժամ հանգստանա։

Պանիրը անցկացնում ենք խոշոր քերիչով։ Խմորը 3 մասի ենք բաժանում։ Խմորի յուրաքանչյուր մասը շրջանաձև գրտնակում ենք: Մեջտեղի հատվածում քերած պանիր ենք լցնում (150 գր)։ Խմորի եզրերը բարձրացնում ենք և մեջտեղի հատվածում հավաքում։

Խմորը հակառակ երեսի վրա ենք շրջում և կրկին շրջանաձև գրտնակում ենք։ Խաչապուրին մի քանի տեղից ծակծկում ենք, որպեսզի ներսի օդը դուրս գա։ Խաչապուրիների վրա հարած դեղնուց ենք քսում:

Ջեռոցը մինչև 200 աստիճան տաքացնում ենք, խաչապուրիները տեղափոխում ենք տապակի մեջ և խաչապուրիների վրա առատորեն պանիր ենք լցնում։ Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցի մեջ 8-10 րոպե, այնուհետև ջեռոցի ջերմաստիճանը առավելագույնս բարձրացնում ենք և թխում ենք մինչև ոսկեգույն երանգ ստանանք (մոտ 5 րոպե)։

Մեգրելական խաչապուրիները մատուցում ենք տաք վիճակում։
Բարի ախորժակ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ