Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Պատրաստում ենք մուսս «Ամարետտո»

am ru
patrastoum-enq-mouss-amaretto

Բաղադրիչներ

ժելատին - 7 գր

ձվի դեղնուց - 2 հատ

կաթ - 75 մլ

սերուցք (33% յուղ.) - 200 մլ

ջուր - 3 ճ/գ

շաքարավազ - 40 գր

ամարետտո - 100 մլ

Պատրաստման եղանակ

Ժելատինը լցնում ենք ջրի մեջ։ Դեղնուցները հարում ենք շաքարավազի հետ այնքան, մինչև ստացվի թեթև զանգված։ Ժելատինը խառնում ենք ամարետտոյի ու կաթի հետ։ Ստացված խառնուրդը դնում ենք կրակի վրա և անընդհատ խառնում ենք, որպեսզի ժելատինը լուծվի։

Այդ ընթացքում ավելացնում ենք դեղնուցային զանգվածն ու թեթևակի հարում ենք։ Ստացված զանգվածը լցնում ենք մեծ տարայի մեջ ու 1 ժամ պահում ենք սառնարանում։ Արդեն պնդացած զանգվածը դուրս ենք բերում սառնարանից ու հարում ենք միասեռ զանգված ստանալու համար։

Առանձին տարայի մեջ հարում ենք սերուցքը։ Հարած սերուցքն ավելացնում ենք մյուս զանգվածին։ Զգուշորեն խառնում ենք։ Մուսսը լցնում ենք բաժակների մեջ ու 2-3 ժամ պահում սառնարանում։ 

Մատուցելուց առաջ վրան լցնում շոկոլադի կտորներ: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ