Պատրաստում ենք մրգային ժելե

am en ru
patrastoum-enq-mrgayin-jele

Բաղադրիչներ

ազնվամորի - 200 գր

հապալաս - 200 գր

դեղձ - 200 գր

հաղարջ կարմիր - 50 գր

Ինչպես նաև՝ ժելատին - 15 գր

հյութ խնձորի - 600 մլ

շաքարի փոշի - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ  

Մրգերը բարակ շերտերով կտրատում ենք։ Ավելացնում ենք հատապտուղները: Ժելատինը նախապես լցնում ենք 50 մլ հյութի մեջ ու թողնում ենք, որ ուռչի։ Այնուհետև դնում ենք կրակի վրա, որպեսզի ժելատինը լուծվի, որից հետո հանում ու թողնում ենք, որ սառչի։

Ստացված զանգվածն ավելացնում ենք մնացած հյութին ու խառնում։ Անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք շաքարավազ կամ շաքարի փոշի։ Մրգահատապտղային զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ, ավելացնում ենք հյութի ու ժելեի խառնուրդը և պահում ենք սառնարանում։

Պատրաստ լինելուց հետո հանում ենք ձևամանից ու մատուցում։  Մրգահատապտղային այս ժելեն հիանալի դեսերտ է ամռան շոգին վայելելու համար։

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ