Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Պատրաստում ենք մսով և սնկով կարկանդակ

am
patrastoum-enq-msov-e-snkov-karkandak

Բաղադրիչներ

ալյուր - 250 գր․

կարագ - 125 գր.

ձվի դեղնուց - 1 հատ

աղացած միս - 200 գր․

ձեթ - 2 ճ․գ․

գլուխ սոխ - 1 հատ

շամպինյոն - 200 գր․

թթվասեր - 200 գր․

ռեհան

ձու - 1 հատ

կաթ - 2 ճ․գ

սև պղպեղ

աղ

Պատրաստման եղանակը

Ալյուրը, կարագը, դեղնուցը, աղը խառնել իրար, խմոր հունցել և 30 րոպե պահել սառնարանում։ Սոխը և սունկը մանրացնել, տապակել բուսայուղի մեջ, ավելացնել միսը, տապակել ևս 5 րոպե ու համեմել աղով, սև պղպեղով։ Խմորը բացել տապակի չափով, պատառաքաղով մի քանի տեղից ծակծըկել, դնել նախապես տաքացրած ջեռոցը և եփել 10 րոպե 200 C֊ի տակ։

Պատրաստված լցոնը հավասարաչափ փռել խմորի վրա։ Թթվասերը խառնել ձվի ու կաթի հետ, լցնել լցոնի վրա և 40-45 րոպե եփել ջեռոցում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ