Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում,
Ղազարոս Աղայան

Պատրաստում ենք մսով Լազանյա

am en ru
patrastoum-enq-msov-lazanya

Բաղադրիչներ

լազանյայի շերտեր - 1 տուփ

պանիր - 500 գր (կիսապինդ)

Բոլոնյեզ սոուսի համար՝

միս տավարի (աղացած) - 700-900 գր

սոխ - 1 գլուխ

բուսայուղ - 1 ճ/գդ

լոլիկի մածուկ - 1 ճ/գդ

լոլիկ - 1-2 հատ

մեխակ - ըստ ճաշակի

մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի

բահար - ըստ ճաշակի

պղպեղ սև - ըստ ճաշակի

աղ - ըստ ճաշակի

Բեշամել սոուսի համար՝

կաթ - 8 բաժակ

կարագ - 100 գր

ալյուր - 4 ճ/գդ

մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի

աղ - ըստ ճաշակի

պղպեղ սև - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Պատրաստում ենք բոլոնյեզ սոուսը։ Բուսայուղը թավայի մեջ տաքացնում ենք , ավելացնում ենք կտրատած սոխը, տապակում ենք մինչև թափանցիկ դառնա։ Ավելացնում ենք խճողակը, խառնում ենք. եթե խճողակը արդեն գույնը փոխել է, ավելացնում ենք համեմունքները, լոլիկի մածուկն ու լոլիկները և 5-10 րոպե եփում ենք։ Այնուհետև մի քիչ ջուր ենք ավելացնում և ևս 5-10 րոպե եփում ենք։ Սոուսը պետք է ջրիկ լինի, որպեսզի ներծծվի լազանյայի շերտերի մեջ։ 

Պատրաստում ենք բեշամել սոուսը։ Կաթը տաքացնում ենք։ Հաստ պատերով կաթսայի մեջ կարագը հալեցնում ենք, ավելացնում ենք ալյուրը և անընդհատ խառնելով եփում ենք` մինչև միասեռ զանգված ստանանք։ Ավելացնում ենք կաթի կեսը, լավ խառնում ենք, ավելացնում ենք համեմունքները և եփում ենք մինչև թանձրանա։ Ավելացնում ենք մնացած կաթը, կրկին խառնում ենք մինչև համասեռ դառնա։

Սկսում ենք լազանյան դասավորել։ Ուղղանկյունաձև ձևամանի մեջ մի քիչ բեշամել սոուս ենք լցնում, վրան լազանյայի չոր շերտերն ենք դնում, վրան ենք լցնում բոլոնյեզ սոուսը, քերած պանիրը և կրկին բեշամել սոուսը։ Այս գործընթացը 3-4 անգամ կրկնում ենք։ Վերևամասում առատորեն բեշամել սոուս ենք լցնում և քերած պանիր ցանում։

Լազանյան թխում ենք մոտ 30 րոպե` մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Պատրաստի լազանյան 15-20 րոպե սառեցնում ենք, այնուհետև կտրում ենք և մատուցում։
 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ