Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Պատրաստում ենք մսով ռագու

am ru
patrastoum-enq-msov-ragou

Բաղադրիչներ

տավարի միս կտրատած 4 սմ.-ոց կտորների - 600 գր․

աղ - 3 թ.գ․

ձիթապտղի յուղ - 1/4 բաժ․

սխտոր - 6 պճեղ

տավարի արգանակ - 4 բաժ․

ջուր - 2 բաժ.

գարեջուր մուգ - 1 բաժ.

կարմիր գինի - 1 բաժ.

տոմատի մածուկ - 2 ճ.գ.

շաքարավազ - 1 ճ.գ.

վուստերական սոուս - 1ճ.գ.

դափնետերև - 2 հատ

սերուցքային կարագ - 2 ճ.գ.

կարտոֆիլ - 1 կգ.

սոխ (խոշոր) - 1 հատ

գազար - 3- 4 հատ

սև պղպեղ - 0,5 թ.գ.

կտրատած մաղադանոս - 2 ճ.գ.

Պատրաստման եղանակը

Տավարի մսի վրա աղ ցանել: Տաքացնել բուսայուղը հաստ տակով ամանի մեջ, միջին կրակի վրա: Ավելացնել տավարի միսը , տապակել մեկ այնուհետ մյուս կողմից: Ավելացնել մանր կտրատած սխտորն ու տապակել ևս 30 րոպե: Ավելացնել տավարի արգանակը, կարմիր գինին գարեջուրն ու ջուրը, տոմատի մածուկը, շաքարավազը, դափնետերևը, վուստերական սոուսը: Խառնել և հասցնել եռման աստիճանի:

Իջեցնել կրակը նվազագույնի և մեկ ժամ թողնել եփվի, պարբերաբար խառնելով: Ուրիշ ամանի մեջ հալել կարագը տապակել մանր կտրատած սոխն ու գազարը: Ավելացնել կարտոֆիլը կտրատած, տապակած գազարն ու սոխը մսի վրա: Ավելացնել սև պղպեղը, երկու թ.գ. աղ և շոգեխաշել մարմանդ կրակի վրա մոտ 40 րոպե: Հանել դափնետերևները, ավելացնել աղ և պղպեղ ըստ ցանկության, մատուցելուց առաջ ավելացնել մաղադանոս:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ