Պատրաստում ենք նուշով թխվածքաբլիթներ

am en ru
patrastoum-enq-nousov-txvacqablitner

Բաղադրիչներ

նուշի ալյուր - 75գ

կարագ - 115գ

շագանակագույն շաքարավազ - 130գ

կաթ - 1 ճ/գ

վանիլային շաքար - 1 թ/գ

աղ - 1/4 թ/գ

շոկոլադի մածուկ կամ հալեցրած շոկոլադ - 1/2 բաժակ

Պատրաստման եղանակը

Կարագը հալեցնել թույլ կրակի վրա, ավելացնել շաքարավազը, ալյուրը, աղը և կաթը։ Պատրաստել 3 րոպե։ Կրակից վերցնել, ավելացնել վանիլինը, թողնել 5-10 րոպե։ Տաքացնել վառարանը 175 աստիճան։ Պատրաստել 2-3 սկուտեղ ծածկած թխման թղթով կամ սիլիկոնով։ Խմորը լցնել մեկական թ/գ 7-8 սմ հեռավորության վրա, թխել 6-8 րոպե մինչև ոսկեգույն դառնալը։ Սառեցնել 5 րոպե։

Թխվածքաբլիթը կարելի է մատուցել շոկոլադի մածուկով կամ «Նուտելլայով»։

Լրահոս

Նմանատիպ նորություններ