Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Պատրաստում ենք ոչ ալկոհոլային մոխիտո

am
patrastoum-enq-oc-alkoholayin-moxito

Բաղադրիչներ

կիվի - 1/4 հատ

լայմ - 1/3 հատ

անանուխ - 6 ճյուղ

մեղր - 2ճ/գդ

սառույցի խորանարդիկ

ջուր գազավորված

Պատրաստման եղանակ

Կտրատել կիվին, լայմը, ապա կեղևազրկել: Առանձնացնել անանուխի տերևները: Կտրատված մրգերը անանուխի տերևների հետ լցնել խորը բաժակի մեջ և լավ ճզմել, որպեսզի հյութ առաջանա:

Այնուհետև ավելացնել սառույցը բաժակի 2/3րդ-ի չափով: Վրան լցնել մեղրը, գազավորված ջուրը և լավ խառնել:

Մատուցելիս կարելի է զարդարել կիվիի շերտով և անանուխի ճյուղով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ