Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Պատրաստում ենք ոսպով և մսով ուտեստ

am en es ru
patrastoum-enq-ospov-e-msov-outest

Բաղադրիչներ

հավի միս - 1 կգ

ոսպ - 300 գր

լոլիկ - 300 գր

գազար - 200 գր

սոխ - 200 գր

մաղադանոս - 100 գր

ջուր - 700մլ (եռացրած)

աղ և սև պղպեղ

բուսայուղ

ռեհան

չաման

սխտոր

ուրց

Պատրաստման եղանակ

Հավը մասնատում ենք։ Ցանկության դեպքում օգտագործում ենք ոչ թե հավը, այլ բուդն ու բդիկները։ Սոխը մանր կտրատում ենք, գազարը մեծ քերիչով անցկացնում։ Լոլիկը անցկացնում ենք մեծ քերիչով, իսկ կեղևը դեն նետում։ Այդպես ավելի արագ կարող ենք ստանալ կեղևազատված լոլիկի պտղամիսը։

Հաստ պատերով կաթսայի մեջ մի քիչ բուսայուղ ենք լցնում։ Ավելացնում ենք սոխն ու գազարը և անընդհատ խառնելով 3-5 րոպե տապակում։ Վրայից լցնում ենք հավի կտորները։ Հավի կտորների վրա ենք լցնում լվացած ոսպը։ Ավելացնում ենք եռացած ջուրը և լոլիկը։ Աղ ու պղպեղ ենք անում և ըստ ճաշակի համեմում(տարբեր համեմունքներով)։ Կարող ենք համեմել ռեհանով, սխտորով, չամանով, ուրցով`ինչպես թարմ այնպես էլ չորացրած վիճակում։

Զգուշորեն խառնում ենք վերին շերտը, որպեսզի համեմունքները խառնվեն։ Կափարիչով ծածկում ենք և հասցնում եռման աստիճանի, այնուհետև կրակի տակը ցածրացնում ենք և մոտ 40-60 րոպե շոգեխաշում(մինչև ոսպը եփվի)։ Ավելացնում ենք մանրացրած մաղադանոսը։ Խառնում ենք և մի քանի րոպե եփում։ Կարող ենք մի քիչ ջրիկ անել`ըստ ցանկության։Մատուցում ենք տաք վիճակում։ 

Լրահոս

Նմանատիպ նորություններ