Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Պատրաստում ենք ուզբեկական փլավ՝ գառան մսով

am ru
patrastoum-enq-ouzbekakan-plav-garan-msov

Բաղադրիչներ

գառան միս - 1 կգ

բրինձ - 1 կգ

բուսայուղ - 300-350մլ

կծու պղպեղ - 1 հատ

զիրա համեմունք

գազար - 1 կգ

սխտոր - 3 գլուխ

սոխ - 4 գլուխ

Պատրաստման եղանակը

Ուժեղ կրակի վրա տապակել միսը 5-6 րոպե, հանել կաթսայից։ Սոխը մաքրել, կտրատել օղակներով, բուսայուղը կրկին եռացնել, տապակել սոխը, ավելացնել միսը։

Գազարը կտրատել բարակ, երկար շերտերով, տապակել սոխի և մսի հետ 10-15 րոպե։ Կրակը ցածրացնել, մի փոքր զիրա ավելացնել, լցնել եռման ջուրը, որ ծածկի խառնուրդը 1սմ-ով։ Ավելացնել կծու պղպեղը, եթել 40 րոպե առանց կափարիչի։ Ավելացնել 1 ճ/գ աղ, 0,5 թ/գ կծու կարմիր պղպեղ, 0,5 թ/գ զիրա։ Դնել չմաքրած սխտորի գլուխները։

Վրան ցանել բրինձը, հավասարեցնել։ Լցնել 1լ եռացրած ջուր։ Ուժեղացնել կրակը, եռալուց հետո թուլացնել այն և ևս 1 անգամ զիրա լցնել։ Երբ բրինձը կներծծի ջուրը, մի քանի տեղից ծակել այն, փակել ափսեով, հետո կափարիչով։ Եփել թույլ կրակի վրա 20 րոպե։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ