Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Պատրաստում ենք պանրով ապուր

am ru
patrastoum-enq-panrov-apour

Բաղադրիչներ

հավի ֆիլե - 250 գր.

հալած պանիր - 200գր.

կարտոֆիլ - 400 գր.

սոխ - 1 գլուխ.

գազար - 1 հատ

հաց սպիտակ - 200 գր.

բուսայուղ - 3 պճեղ

սխտոր

աղ և սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավի ֆիլեյի վրա լցնել 2լ ջուր և եռման պահից հետո եփել 20 րոպե։ Սոխը մանր կտրատել , գազարը անցկացնել քերիչով և երկուսը միասին տապակել բուսայուղի մեջ: Կարտոֆիլը մաքրել, կտրատել խորանարդաձև հավի եփած միսը նույնպես մանր կտրատել: Արգանակի մեջ լցնել կարտոֆիլը , սոխն ու գազարը: Ավելացնել հավի ֆիլեն: Եփել ապուրը մինչեվ կարտոֆիլը պատրաստ լինի:

Սպիտակ հացը մանր կտրատել, լցնել ջեռոցի թավայի մեջ վչան լցնել երկու ճ.գդալ բուսայուղ, ճզմել սխտորը աղել, խառնել։ Դնել ջեռոցը, որ կարմրեն: Ավելացնել հալած պանիրը, պղպեղել և խառնել: Ապուրը մատուցել չորահացերով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ