Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Պատրաստում ենք պանրով բուլկիներ

am ru
patrastoum-enq-panrov-boulkiner

Բաղադրիչներ

կաթ - 1 բաժակ

ձու - 1 հատ

խտացրած կաթ - 3 ճ․գ․

բուսական յուղ - 3 ճ․գ․

թթվասեր - 2 ճ․գ․

կարագ - 50 գր․

վանիլին - 1 տուփ

աղ - 1 պտղունց

ալյուր - 3 բաժակ

չոր խմորիչ - 1,5 թ․գ․

Միջուկի համար՝

պանիր պինդ - 100 գր․

Պատրաստման եղանակը

Խմորը պատրաստելու համար կաթը և խտացրած կաթը խառնել իրար, տաքացնել։ Ձուն , թթվասերը և աղը խառնել ու լցնել կաթի մեջ։ Խառնել, ավելացնել բուսայուղը և կարագը։ Խմորիչը խառնել ալյուրի կեսի հետ և լցնել հարած զանգվածի վրա։ Թողնել 5-10 րոպե, ավելացնել մնացած ալյուրը, վանիլինը և 10-15 րոպե խմորը լավ հունցել, ծածկել պոլիէթիլենային տոպրակով, թողնել բարձրանա մոտ 1 ժամ։ Ձեռքերը ձեթոտել, հունցել և թողնել նորից բարձրանա։ Երբ խմորը նորից կհասունանա, հունցել և բաժանել 16 մասի։ Պանիրը քերել և լցնել խմորիկների մեջ։ Տապակը յուղել, խմորիկները շարել մեջը, ծածկել յուղած պոլիէթիլենային տոպրակով։ Թողնել ուռչի, վրան ձու քսել և թխել 180 C տաքացրած ջեռոցում։

Լրահոս

Նմանատիպ նորություններ