Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Պատրաստում ենք պաստա բրոկոլիով և սերուցքային սոուսով

am
patrastoum-enq-pasta-brokoliov-e-seroucqayin-soousov

Բաղադրիչներ

մակարոն - 450 գր

բրոկոլի - 450 գր

պանիր պարմեզան - 200-250 գր

սերուցք 30-35% յուղայնությամբ - 250-300 մլ

աղ - ըստ ճաշակի

պղպեղ սև - ըստ ճաշակի

մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Մակարոնը եփում ենք, մեջը լցնում ենք մասերի բաժանած բրոկոլին, կրկին մի քանի րոպե եփում ենք և անցկացնում մաղով: Պատրաստում ենք սոուսը: Սերուցքը և քերած պանիրը մարմանդ կրակին խառնելով տաքացնում ենք, ավելացնում մշկընկույզն ու պղպեղը և խառնում այնքան, մինչև սոուսը թանձրանա (եթե ցանկանում ենք, որ սոուսն ավելի թանձր լինի, կարող ենք ավելացնել մի փոքր ալյուր): Սոուսը լցնում ենք մակարոնով և բրոկոլիով զանգվածի վրա: Լավ խառնում ենք: Ահա և վերջ:
 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ