Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Պատրաստում ենք պաստա Ֆետուչինի

am ru
patrastoum-enq-pasta-fetoucini

Բաղադրիչներ

պաստա - 500 գր (ֆետտուչինի)

ձիթայուղ - 2 ճ/գդ

կարագ - 100գր

սոխ - 1 գլուխ

սխտոր - 4 պճեղ

լոլիկի մածուկ - 300գր

շաքարավազ - 1 պտղունց

աղ - ըստ ճաշակի

պղպեղ սև - ըստ ճաշակի

սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 1 բաժակ

պանիր պարմեզան - 100գր(քերած)

ռեհան - 2 ճյուղ(կանաչ)

Պատրաստման եղանակ

Պաստան պատրաստում ենք այնպես, ինչպես նշված է տուփի վրա։ Այնուհետև պաստայի ջուրը թափում ենք` 1 բաժակը պահում ենք։ Այդ ջուրը պահում ենք, որպեսզի սոուսի թանձրությունը կարգավորենք։

Սերուցքային կարագն ու ձիթայուղը տաքացնում ենք միջին ուժեղության կրակի վրա։ Ավելացնում ենք կտրատված սոխն ու սխտորը և մոտ 1 րոպե տապակում։

Այնուհետև ավելացնում ենք լոլիկի մածուկը, աղը, պղպեղն ու շաքարավազը, ապա ավելացնում ենք պաստայի ջուրը: Թույլ կրակի վրա անընդհատ խառնելով 25-30 րոպե եփում ենք։

Վերցնում ենք կրակի վրայից, ավելացնում պատրաստի պաստան, սերուցքը, քերած պանիրը և թարմ մանրացրած ռեհանը և մատուցում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ