Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Պատրաստում ենք պիցցա-ռուլետ

am
patrastoum-enq-picca-roulet

Բաղադրիչներ

պատրաստի շերտավոր խմոր - 300 գր

պանիր մոցարելլա - 5-6 գնդիկ

պանիր - 100 գր

ձու - 1 հատ

լոլիկի մածուկ - 100 գր

կանաչի - ըստ ճաշակի

աղ - ըստ ճաշակի

պղպեղ սև - ըստ ճաշակի

ալյուր - վրան ցանելու համար

Պատրաստման եղանակ

Խմորն ուղղանկյունաձև գրտնակել, կողքերից 1 սմ հեռավորություն թողնելով՝ քսել լոլիկի մածուկ։ Մոցարելլան 2 մասի բաժանել և շարել լոլիկի մածուկի վրա։ Ապա լցնել քերիչով անցկացրած պանիրն ու կտրատած կանաչիները։ Զգուշորեն խմորը ռուլետանման փաթաթել։ Ռուլետ-պիցցան դնել յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ձվի դեղնուց քսել և 25 րոպեով տեղափոխել նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցը։  Պիցցան պատրաստ է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ