Պատրաստում ենք պիցցա «Սթրոմբոլի»

am en ru
patrastoum-enq-picca-stromboli

Բաղադրիչներ

Խմորի համար՝

ջուր - 1 բաժակ (տաք)

խմորիչ - 1/4 թ/գդ

շաքարավազ - 1ճ/գդ

աղ - 2թ/գդ

բուսայուղ - 2ճ/գդ

ալյուր - 3 բաժակ

Միջուկի համար

պանիր - 1,5 բաժակ (ցանկալի է մոցարելլա)

երշիկ - 9 շերտ

խոզապուխտ - 7 շերտ

Պատրաստման եղանակ

Խմորը պատրաստելու համար 1 բաժակ տաք ջրի մեջ խառնել խմորիչը և շաքարավազը, ապա ավելացնել աղը և բուսայուղը: Լցնել խորը ամանի մեջ, որտեղ մաս առ մաս ավելացնել ալյուրը և խմոր հունցել: Պատրաստի խմորը դնել բուսայուղով պատված ամանի մեջ, փակել սրբիչով և թողնել այդ վիճակում հանսգտանա 1-1,5 ժամ: Խմորը ուղղանկյունաձև բացել, վրան քսել տոմատի մածուկը՝ կողքերից թողնելով ազատ տարածություն: 

Վրան շաղ տալ քերած պանիրը, շարել խազապուխտի և երշիկի շերտերը: Ձուն կոտրել փոքրիկ ամանի մեջ, հարել, ապա քսել խմորի կողքերի ազատ հատվածների վրա: Խմորը փաթաթել ռուլետի նման, վրան հարված ձու քսել, շաղ տալ մի քիչ քերած պանիր, չորացրած կանաչի: Ռուլետի վրա դանակով կատարել փոքրիկ կտրվածքներ 4-5սմ հեռավորության վրա: Ռուլետով տապակը դնել քիչ բուսայուղով պատված տապակի վրա և տեղափոխել ջեռոց: Եփել 10-12րոպե 240-250 աստիճանում: 

Լրահոս

Նմանատիպ նորություններ