Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Պատրաստում ենք փոքրիկ պիցցա ջեռոցում

am ru
patrastoum-enq-poqrik-picca-jerocoum

Բաղադրիչներ

ալյուր - 400 գր

ջուր - 200 մլ

խմորիչ (չոր ) - 10 գր

ձիթապտղի յուղ - 2 ճ/գ

երշիկ - 60 գր

լոլիկ - 1 հատ

սոխ - ½ գլուխ

պանիր - 80 գր

լոլիկի մածուկ - 4 թ/գ

աղ - ½ թ/գ

պրովանսյան կանաչի - ½ թ/գ

 

Պատրաստման եղանակ

Խմորըի պատրաստման համար խառնելմ ալյուրն ու աղը, ավելացնել ձիթայուղ, չոր խմորիչ և  խառնել, ավելացնել տաք ջուր և կրկին խառնել: Խմորը ծածկել սրբիչով և 30 րոպե թողնել  տաք տեղում, որպեսզի հասունանա:

Խմորը բաժանել 4 հավասար մասերի: Յուրաքանչյուրը գրտնակով բացել՝ ստանալով մոտ 20 սմ տրամագծով խմորաշերտ: Խմորի ծայրերը վրա բերել: Դրանք դնել յուղաթղթապատ և կարագապատ ձևամանի մեջ: Վրան պատել լոլիկի մածուկով, լցոնել երշիկով, սոխով, քերած պանրով, լոլիկով ու կանաչիով: Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում և 20 րոպե եփել:

Փոքրիկ պիցցաները պատրաստ են:

Լրահոս

Նմանատիպ նորություններ