Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Պատրաստում ենք քլաբ-սենդվիչ

am en ru
patrastoum-enq-qlab-sendvic

Բաղադրիչներ

տոստ - 6 մեծ կամ 12 փոքր կտոր

հավի կրծքամիս (յուրաքանչյուրը 250գր) - 2 հատ

սոխ - 1 գլուխ

աղ - ըստ ճաշակի

պղպեղ - ըստ ճաշակի

ձու - 2 հատ

լոլիկ - 2 հատ

խոզապուխտի կտոր (հում ապխտած կամ ապխտած-եփած կրծքամիս) - 8 հատ

հազարի թերթեր - ըստ ճաշակի

մայոնեզ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի ֆիլեին աղ ու պղպեղ ենք անում, տապակի մեջ բուսական յուղում տապակում` մինչև պատրաստ լինի: Հացը տապակում ենք յուղ քսած տապակում:  Խոզապուխտը չոր տապակում տապակում ենք միջին թեժության կրակի վրա` մինչև խրթխրթան դառնալը:

Պատրաստի կրծքամիսը կտորների ենք բաժանում: Լոլիկն ու ձվերը կտրտում ենք շերտերով, սոխն` օղակաձև: Հացի առաջին կտորը թրջում ենք մայոնեզով, դնում ենք հազարը, հավը և եփած ձվերը: Ծածկում ենք երկրորդ կտոր հացով, կրկին թրջում ենք մայոնեզով, դնում հազարը, խոզապուխտը, սոխն ու լոլիկը: Ծածկում ենք մայոնեզում թրջած հացի մնացած կտորով: Յուրաքանչյուր սենդվիչ տրամագծով բաժանում ենք 4 մասի (եթե հացը փոքր չափսի է, ապա` 2), յուրաքանչյուր մասում փայտիկ ենք խրում: Մատուցում ենք ֆրի կարտոֆիլով (ըստ ցանկության):

Համեղ ու պրակտիկ քլաբ սենդվիչներն ամենօրյա նախաճաշի հիանալի բաղադրիչ են: Նախատեսված է 2 չափաբաժնի համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ