Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Պատրաստում ենք ռահաթ-լոխում

am es
patrastoum-enq-rahat-loxoum

Բաղադրիչները

Եգիպտացորենի օսլա – 1 բաժակ
Շաքարավազ – 1 բաժակ
Հատապտուղ կամ միրգ – 1 բաժակ
Ջուր – 2 բաժակ
Մաքրած ընկույզ – 100 գ
Վանիլին – 1 պտղունց
Շաքարի փոշի – 1 բաժակ

Պատրաստման եղանակը

Հարել մրգերը բլենդերի օգնությամբ: Խառնել շաքարավազը և շաքարի փոշին մրգային խյուսի 1/3-ի և 1 բաժակ ջրի հետ, դնել եփելու ցածր կրակի վրա (5-7 րոպե եռալուց հետո): Մնացած խյուսը խառնել օսլայի և 1 բաժակ ջրի հետ, որից հետո բարակ շիթով լցնել այն եռացող զանգվածի մեջ: Խառնելով եփել 2-3 րոպե՝ մինչև պնդանալը:

Վերցնել կրակից, ավելացնել ընկույզը, խառնել: Ուղղանկյուն կաղապարը պատել սննդային թաղանթով, լցնել զանգվածը և հավասարաչափ տարածել: Շերտի բարձրությունը՝ 2 սմ-ից ոչ ավելի: Սառչելուց հետո (մոտ 8 ժամ) հանել լոխումը կաղապարից թաղանթով, կտրատել խորանարդիկների: Յուրաքանչյուր կտորը թավալել շաքարի փոշու և օսլայի մեջ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ