Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Պատրաստում ենք սմբուկ հունական ձևով

am
patrastoum-enq-smbouk-hounakan-ceov

Բաղադրիչներ

սմբուկ - 3 հատ

սոխ - 1 հատ

լոլիկ - 6 հատ

սխտոր - 1 պճեղ

բրինձ - 80գր.

լոլիկի հյութ - 2-3 ճ.գ.

կանաչ սոխ - 2-3 ցողուն

օրեգանո - 3-4 տերև

քերած պանիր - 150 գր.

աղ

ձիթապտղի յուղ՝ ըստ ճաշակի

պղպեղ ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մանր կտրատել կանաչ եվ գլուխ սոխերը, սխտորը: Պոմիդորները կտրատել շրջանակներով: Բրինձը կիսաեփել: Սմբուկները բաժանել երկու մասի, հանել միջուկը, մանր կտրատել եվ 5 րոպե տապակել ձիթայուղի մեջ սոխի և սխտորի հետ միասին: Ավելացնել բրինձը, պոմիդորի հյութը, օրեգանոյի տերևները,և կանաչ սոխը, խառնել միջուկը, աղել, պղպեղել:

Ստացված զանգվածով լցոնել սմբուկները վրան շարել պոմիդորները ,ցանել քերած պանիրն ու ձիթայուղ ցողել: Դնել ջեռոցն ու տապակել 180 աստիճանի տակ, մոտ 30 րոպե :

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ