Պատրաստում ենք սմբուկով աղցան

am en ru
patrastoum-enq-smboukov-axcan

Բաղադրությունը

3 հատ սմբուկ

0.5 բաժակ ընկույզ

1 պճեղ սխտոր

1 սոխ

200 գրամ թթվասեր կամ մայոնեզ

աղ

ձեթ

սունելի

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

3 հատ սմբուկը առանց կեղևը մաքրելու երկարությամբ կտրատել և դնել աղաջրի մեջ: Այն թողնել 15 րոպե և քամել ջրից: Այնուհետև սմբուկների շերտերը երկարությամբ բարակ-բարակ կտրատել: Թավան ձեթ լցնել և սմբուկները բարակ շերտով շարել ու բոլոր կողմերից լավ կարմրացնել: Այնուհետև քամել ձեթը և թողնել սառչի: Սոխը մանր կտրատել, տպակել ու ավելացնել սմբուկին: Հետո ավելացնել մանր կտրտած ընկուզը, սխտորը, աղ, պղպեղ, սունելի, լավ խառնել ու ավելացնել թթվասեր կամ մայոնեզ: Բարի ախորժակ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ