Պատրաստում ենք սմբուկով ժուլյեն

am en ru
patrastoum-enq-smboukov-joulyen

Բաղադրիչներ

սմբուկ – 400գ,
հավի խաշած միս – 200գ,
գլուխ սոխ – 1 հատ,
աղ

սոուսի համար՝ 
կարագ – 1 ճաշի գդ.,
ալյուր – 1 ճաշի գդ.,
կաթ – 1/2 բաժակ,
թթվասեր – 2 ճաշի գդ.,
մայոնեզ – 1 ճաշի գդ.,
քերած պանիր – 70գ,
աղ
պղպեղ

Պատրաստման եղանակը 

Հավի խաշած միսը, սոխը, սմբուկը կտրատել: Սմբուկը և սոխը տապակել, ավելացնել միսը, մի փոքր էլ միասին տապակել: Պատրաստել թանձրահյութը. կարագը հալել, ավելացնել ալյուրը: Մի փոքր բովել, հետո կաթով բացել: Ացելացնել նաև թթվասերը և մայոնեզը: Եռացող սոուսի մեջ լցնել նախապես քերած պանիրը: Մսի, սոխի, սնկի խառնուրդը հավասարաչափ լցնել կաթսայիկների մեջ, վրան լցնել սոուսը և դնել տաք ջեռոցի մեջ: Երբ կարմրի, պատրաստ է: Մատուցել տաք վիճակում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ