Պատրաստում ենք սմբուկով ռուլետ

am es ru
patrastoum-enq-smboukov-roulet

Բաղադրիչներ

սմբուկ - 2 հատ

կաթնաշոռ - 150գր

պանիր քերած - 100գր

ընկույզ - 50գր

սխտոր - 2 հատ

համեմ - 50գր

ձիթայուղ - 150գր

պղպեղ կարմիր և աղ

Պատրաստման եղանակ

Կտրատում ենք սմբուկը երկար շերտերով, վրան աղ անում, թողնում 5 րոպե (որպեսզի դառնությունը դուրս գա), ապա լվանում ենք սմբուկի շերտերը աղից, չորացնում և տապակում ձիթայուղի մեջ: Առանձին ամանի մեջ լցնում ենք քերած պանիրը, կաթնաշոռը, ապա ավելացնում ենք մանր կտրատված սխտորը, ընկույզը, համեմը, աղը, կարմիր պղպեղը և խառնում:

Սմբուկի տապակած շերտերի վրա դնում ենք մեկական գդալ միջուկ և փաթաթում ռուլետի ձևով: Եվ մեր սմբուկով ռուլետները պատրաստ են: Մատուցելիս զարդարեք համեմի տերևներով: 

Լրահոս

Նմանատիպ նորություններ