Պատրաստում ենք սնկով կոտլետներ

am en ru
patrastoum-enq-snkov-kotletner

Բաղադրիչներ

սունկ - 500 գր․

կաթ - 100 մլ․

հաց - 100 գր․

ձու - 2 հատ

գլուխ սոխ - 1 հատ

թթվասեր - 2 ճ․գ․

աղ, սև պղպեղ ՝ ըստ ճաշակի

ալյուր

բուսայուղ

Պատրաստման եղանակը

Սունկը մաքրել, լվանալ, եփել , աղ անել, սոխը կտրտել, հացը թաթախել կաթի մեջ և բոլորն աղալ մսաղացով , ավելացնել ձուն , թթվասերը , պղպեղը , մնացած կաթը։ Սառը տեղում պահել մի քանի ժամ, պատրաստել կոտլետներ , թաթախել ալյուրի մեջ և տապակել տաքացրած յուղով։

Լրահոս

Նմանատիպ նորություններ