Պատրաստում ենք տապակած պանիր

am ru
patrastoum-enq-tapakac-panir

Բաղադրիչներ

պանիր սուլուգունի - 750 գր

պանիր պարմեզան - 30 գր

պղպեղ չիլի - ¼ թ/գ

ձու - 2 հատ

պաքսիմատ - 1 տուփ

պապրիկա - 1 թ/գ

աղ - 1 թ/գ

ալյուր - 2 ճ/գ

Պատրաստման եղանակ

Պանիրը բաժանո ւմ ենք ոչ մեծ կտորների։ Պարմեզանը քերիչով անցկացնում, խառնում ենք համեմունքների, աղի և պաքսիմատի հետ։ Ձուն աղի հետ հարում ենք պատառաքաղի օգնությամբ։ Այնուհետև սուլուգունին թաթախում ենք ալյուրի, ձվի ու պաքսիմատի մեջ և տապակում ենք։

Կաթսայի մեջ լցնում ենք բուսայուղն այնքան, որ պանիրները մեջը լողան։ Այնուհետև մաս-մաս երկու կողմից տապակում ենք պանիրներն այնպես, որպեսզի ոսկեգույն երանգ ստանանք։ Տապակելուց հետո պանիրները դնում ենք թղթե սրբիչների վրա, որպեսզի յուղը դուրս գա։ Մատուցում ենք տաք վիճակում։

Լրահոս

Նմանատիպ նորություններ