Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Պատրաստում ենք Տիրամիսու

am en ru
patrastoum-enq-tiramisou

Բաղադրիչներ

պանիր մասկարպոնե - 250 գր

սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ

ձու - 4 հատ

շաքարավազ - 4 ճ/գդ

թխվածքաբլիթ - ըստ ճաշակի (Սավոյարդի)

սուրճ էսպրեսո - 1 բաժակ

գինի - 2 թ/գդ

կակաո - ըստ ճաշակի (կամ քերած շոկոլադ)

Պատրաստման եղանակ

Եվ այսպես, սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք, դեղնուցները շաքարավազի ու 1 թ/գդ գինու հետ հարում ենք այնքան, մինչև սպիտակեն: Ավելացնում ենք մասկարպոնեն, լավ խառնում, որպեսզի գնդիկներ չմնան: Ստացված զանգվածին ավելացնում ենք սերուցքը և խնամքով խառնում, որպեսզի կրեմը փքուն ստացվի:

Սավոյարդին թաթախում ենք էսպրեսո սուրճի և գինու մեջ: Թխվածքաբլիթը չպետք է հեղուկի մեջ երկար թողնել, որպեսզի չհալչի: Սկսում ենք տեղավորել ձևամանի մեջ: Դասավորում ենք հետևյալ հերթականությամբ. կրեմ, սավոյարդի, կրեմ: Հերթագայությունը պետք է կրկնվի առավելագույնը 2-3 անգամ: Տիրամիսուն կարելի է պատրաստել նաև բաժիններով՝ փոքր պնակների կամ ամանների մեջ: Վրան կակաո կամ քերած շոկոլադ ենք ցանում:

Դնում ենք սառնարանում ու թողնում առնվազն 5 ժամ կամ, իսկ ավելի լավ է՝ ողջ գիշեր: Եթե ձևամանի մեջ ենք պատրաստել, ապա թիակի օգնությամբ զգուշորեն հանում ենք: Աղանդերը պատրաստ է: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ