Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Պատրաստում ենք տորթ «Արքայազն»

am ru
patrastoum-enq-tort-arqayazn

Բաղադրիչներ

Խմորի համար՝

շաքարավազ - 180 գր

ձու - 1 հատ

կեֆիր - 1 բաժակ

սոդա - 10 գր

կակաոյի փոշի - 1 ճ/գ

ալյուր - 1 բաժակ

Կրեմի համար՝

կարագ - 300 գր

ձու - 2 հատ

ձվի դեղնուց - 3 հատ

վանիլային շաքար - 1 թ/գ

շաքարավազ - 180 գր

Գլազուրի համար՝

խտացրած կաթ եփված - 200 գր

կակաոյի փոշի - 1 ճ/գ

շաքարավազ - 6 ճ/գ

ջուր - 50 մլ

կարագ - 100 գր

Պատրաստման եղանակ

Ձուն ու շաքարավազը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք 1 թ/գ տաք ջուր և խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք կեֆիրն ու խառնում ենք։ Ավելացնում ենք սոդան ու կակաոյի փոշին և թեթևակի խառնում ենք։ Կակաոյից հետո ավելացնում ենք ալյուրն ու խառնում ենք։

Ձևամանը պատում ենք յուղաթղթով, լցնում ենք խմորն ու 40 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Ջեռոցի դուռը չի թույլատրվում բացել առաջին 25 րոպեների ընթացքում, այլապես խմորը չի բարձրանա։ Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչի, ապա բաժանում ենք երկու մասի։

Պատրաստում ենք կրեմը: Թողնում ենք, որ գլազուրը սառչի, ապա զարդարում ենք շաքարի փոշիով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ