Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Պատրաստում ենք տորթ «Օրեո»

am en ru
patrastoum-enq-tort-oreo

Բաղադրիչներ

Խմորի համար՝

ալյուր - 220 գր

ձու - 2 հատ

շաքարավազ - 240 գր

կակաոյի փոշի - 60 գր

կաթ - 170 մլ

կարագ - 90 գր

ջուր - 170 մլ

սոդա - 2 թ/գ

փխրեցուցիչ - 2 թ/գ

Կրեմի համար՝

կարագ - 200 գր

շաքարի փոշի - 130 գր

պանիր սերուցքային - 550 գր

թխվածքաբլիթ - 6-7 հատ

Պատրաստման եղանակ

Ալյուրը (110 գր), սոդան (1 թ/գ), փխրեցուցիչն (1 թ/գ) ու կակաոյի փոշին (30 գր) անցկացնում ենք մաղով։ Այնուհետև ավելացնում ենք 120 գր շաքարավազն ու խառնում ենք։ Ավելացնում ենք 1 ձու, 85 մլ կաթը, ապա հարում ենք հարիչով, սակայն շատ ցածր արագությամբ՝ վերածելով միասեռ զանգվածի։ Ստացված զանգվածին ավելացնում ենք 85 մլ եռացրած ջուրը, ապա խառնում ենք ու լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ։ Եփում ենք 35 րոպե 175 աստիճան տաքացրած ջեռոցում։

Նույն ձևով ու չափաբաժնով պատրաստում ենք տորթի երկրորդ խմորաշերտը։ Պատրաստ լինելուց հետո երկու խմորաշերտերն էլ իրենց հերթին բաժանում ենք երկու մասի՝ ստանալով 4 շերտ։

Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ փափկած կարագն ու շաքարի փոշին հարում ենք այնքան, մինչև ստացվի սպիտակ ու պինդ զանգված։ Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք լավ սառած սերուցքային պանիրը և շարունակում ենք հարել։ Կրեմի ¼ մասն առանձնացնում ենք, իսկ մյուս մասին ավելացնում ենք մանրացրած թխվածքաբլիթներն ու խառնում ենք։ Բոլոր խմորաշերտերը պատում ենք կրեմով, սակայն վերին շերտն ու կողային հատվածները պատում ենք առանձնացրած կրեմով։ Տորթը զարդարում ենք մնացած կրեմով ու թխվածքաբլիթներով։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ