Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Պատրաստում ենք տորթ «Պավլովա»

am en ru
patrastoum-enq-tort-pavlova

Բաղադրիչներ

ձվի սպիտակուց - 4 հատ

շաքարի փոշի - 180 գր

օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ/գ

հյութ կիտրոնի - 1 ճ/գ

քացախ 6 % - 1 ճ/գ

վանիլային շաքար - 1 թ/գ

Կրեմի համար՝

սերուցք (33% յուղ.) - 200 գր

պանիր սերուցքային - 250 գր

շաքարի փոշի - 100 գր

ազնվամորի - 100 գր

Պատրաստման եղանակ

Սպիտակուցները զգուշորեն առանձնացնում ենք դեղնուցներից, որից հետո սպիտակուցները հարում ենք չոր տարայի մեջ ցածր արագությամբ` աստիճանաբար ավելացնելով արագությունը: Ապա, չդադարելով հարելը, ավելացնում ենք կիտրոնի հյութը, քացախն ու օսլան: Ստացվում է այնքան պինդ զանգված, որ կաթսան շրջելու դեպքում անգամ ստացված զանգվածը չի թափվի:

Ձևամանը պատում ենք յուղաթղթով, ապա ձևամանի օղակը (20 սմ տրամագծով) խոնավեցնում ենք սառը ջրով և ավելացնում ենք սպիտակուցային զանգվածը: Թիակով հավասարեցնելուց հետո ձևամանը հեռացնում ենք, գդալի օգնությամբ կենտրոնում խորը անցք ենք բացում և պատառաքաղի օգնությամբ նախշեր անում:

Տորթը 1 ժամ թխում ենք նախօրոք 130 աստիճան տաքացրած ջեռոցում, որից հետո ջեռոցի դռնակը բացում ենք ու տորթն այդպես թողնում ենք այնքան, մինչև լավ սառչի:

Հատապտուղները լվանում ու դնում ենք թղթե անձեռոցիկի վրա:

Կրեմի բոլոր բաղադրիչները լցնում ենք հարիչամանի մեջ ու թիակով տրորում ենք: Այնուհետև միջին արագությամբ հարում ենք, որպեսզի ստանանք թեթև կրեմ: Պատրաստ լինելուց հետո չենք մոռանում պահել սառնարանում:

Արդեն սառած բեզեն զգուշորեն դնում ենք տակդիրի վրա, կրեմը լցնում ենք անցքի մեջ և տարածում վերևի շերտին: Այնուհետև գեղեցիկ դասավորում ենք հատապտողներն ու զարդարում անանուխի տերևներով: Մատուցելուց առաջ կարելի է վրան շաղ տալ շաքարի փոշի:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ