Պատրաստում ենք տորթ-պաղպաղակ

am ru
patrastoum-enq-tort-paxpaxak

Բաղադրիչներ

պաղպաղակ - 500 գր

թխվածքաբլիթ - 200 գր (շոկոլադե)

կարագ - 50-70 գր

նուշ - ըստ ճաշակի (կամ պնդուկ)

Ջնարակի համար՝

կակաո - 100 գր (կամ շոկոլադ)

խտացրած կաթ - 100 գր

շաքարավազ - 1 ճ/գդ

վանիլին - 2 պտղունց

կարագ - 1 ճ/գդ

Պատրաստման եղանակը

Թխվածքաբլիթները բլենդերով մանրացնում ենք: Կարագը հալեցնում ենք, լցնում թխվածքաբլիթների վրա և խառնում ենք: Զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ, ձեռքերով տարածում և 20 րոպեով տեղափոխում սառնարան: Լցնում ենք պաղպաղակն ու հավասարեցնում: 2-4 ժամով տեղափոխում ենք սառցախցիկ:

Պատրաստում ենք ջնարակը: Կակաոն, շաքարավազը խառնում ենք, ավելացնում խտացրած կաթը: Դնում ենք կրակին և անընդհատ խառնելով՝ ավելացնում կարագն ու վանիլինը: Ջնարակը լցնում ենք պաղպաղակի վրա և տարածում: Կրկին 30-40 րոպեով տեղափոխում ենք սառցախցիկ: Մատուցելուց առաջ պաղպաղակի վրա մանրացրած նուշ կամ պնդուկ ենք լցնում:
 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ