Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Պատրաստում ենք «Տղամարդու իդեալ»

am ru
patrastoum-enq-txamardou-ideal

Բաղադրիչներ

շաքարավազ - 300 գր

ալյուր - 600 գր

ձու - 4 հատ

մեղր - 4 ճ/գդ

սոդա - 1 թ/գդ

քացախ - 1 թ/գդ

կոնյակ - 50 մլ

վանիլին - 1 պտղունց

ընկույզ - ըստ ճաշակի

կարագ - 200 գր

խտացրած կաթ - 300 գր

շոկոլադ սև - ըստ ճաշակի

ընկույզ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Շաքարավազը ձվերի հետ լավ հարում ենք, ավելացնում ենք մեղրն ու կոնյակը, ինչից հետո էլ կամաց-կամաց լցնում ենք վանիլինի հետ մաղած ալյուրը և զանգվածը լավ խառնում: Այս ամենից հետո ավելացնում ենք քացախի մեջ հանգեցրած սոդան և կրկին լավ խառնում: Ընկույզները առանց բուսայուղի թավայի մեջ տապակում ենք և կեսը լցնում խմորի մեջ:

Խմորը բաժանում ենք երկու մասի, լցնում յուղաթղթապատ ձևամանների մեջ և առանձին առանձին թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-35 րոպե: Այնուհետև բիսկվիթները բաժանում ենք ևս երկու մասի:

Պատրաստում ենք կրեմը: Կարագը հարում ենք խտացրած կաթի հետ, ավելացնում ենք մնացած ընկույզներն, ու կրեմը 5 րոպեով տեղափոխում ենք սառնարան: Բիսկվիթները պատում ենք օշարակով, որի պատրաստման համար 40 մլ ջուրը խառնում ենք 40 գր շաքարավազի հետ և մարմանդ կրակին տաքացնում, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի: Շերտերին քսում ենք կրեմը, շարում իրար վրա և տորթը կրեմապատում:

Զարդարում ենք շոկոլադով և ընկույզներով:
 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ